13/07/2022 11:20
Հուլիսի 14-ին` ԱԺ խորհրդի արտահերթ նիստ. մեկնարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացը
Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։
Նիստը հրավիրվել է 18:30-ին:
Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» էր որակել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:
Երեկ լրագողներն ԱԺ նախագահից հետաքրքրվել էին՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, Սիմոնյանն էլ արձագանքել էր. «Շատ հաճելի»:
Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ` ԱԺ նախագահը պատասխանել էր. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»: