13/07/2022 17:56
ԱՄՆ-ում հայտարարել են` հացահատիկի համաշխարհային պաշարները նվազել են
Հացահատիկի համաշխարհային պաշարները նվազել են մինչև 267,5 միլիոն տոննա, նշվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության «Հացահատիկ. համաշխարհային շուկաներ և առևտուր» հուլիսյան զեկույցում։
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հաշվարկներով՝ մեկ տարի առաջ հացահատիկի ամբարներում պաշարը 25 միլիոն տոննայով ավելին է եղել։
Զեկույցում նշվում է նաև, որ հացահատիկի համաշխարհային արտադրությունը հուլիսին նվազել է ոչ միայն Ուկրաինայում, այլև Եվրամիությունում և Արգենտինայում բերքատվության անկման պատճառով։
Ըստ ամերիկյան գերատեսչության՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանում ու Կանադայում, համաձայն կանխատեսումների, բարձր բերքատվություն է սպասվում, այն չի փոխհատուցի նվազման տեմպերը։