13/07/2022 12:19
Գազալցակայանները, որոնք կսպասարկեն չվկայագրված գազաբալոններով մեքենաները, կտուգանվեն (Տեսանյութ)
Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները։
«Այն վարորդները, որոնք դեռևս չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ՝ վկայագրման։ Այդ կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում։ Կայաններում գազաբալոնները պետք է ճնշափորձարկել և ստանալ վկայագրեր» , - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
Նա նշեց նաև, որ եթե գազաբալոնը վկայագրված չի, տրանսպորտային միջոցը չի կարող լիցքավորվել կայանում։
«Իսկ լիցքավորման դեպքում կայանը կտուգանվի» , - նշեց պաշտոնյան: