13/07/2022 18:56
Իսպանիայում 1985 թվականից ի վեր՝ ամենաբարձր գնաճն է արձանագրվել
Գնաճն Իսպանիայում հունիսին հասել է 10,2 տոկոսի, հայտարարել է երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտը։
«Սպառողական գների ընդհանուր ինդեքսի տարեկան մակարդակը հունիսին կազմել է 10.2%, ինչը 1,5 կետով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը։ Դա ամենաբարձր ցուցանիշն է՝ 1985 թվականի ապրիլից ի վեր»,- նշել են Վիճակագրության ինստիտուտում։
Իսպանիայում սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գները 2022-ի հունիսին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ճել են 12,9 տոկոսով։ Այս ցուցանիշը ամենաբարձրն է՝ 1994 թվականից սկսած։
Իսպանիայի Վիճակագրության ազգային ինստիտուտը մտահոգիչ է համարել նաև վառելիքի և էլեկտրաէներգիայի գների թանկացումը։