14/07/2022 18:06
Չորս խորհուրդ, որոնք կօգնեն շոգ եղանակին իջեցնել զարկերակային բարձր ճնշումը
Ամառը զարկերակային բարձր ճնշում ունեցողների համար դժվար շրջան է։ Երբ դրսում սաստիկ շոգ է, օրգանիզմը փորձում է բալանսավորել մարմնի ջերմաստիճանը՝ արդյունքում սրտին ստիպելով կրկնակի աշխատանք իրականացնել։
Եվ այսպես, ինչպես պետք է շոգին դիմակայեն հիպերտոնիկները։ Անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնի։
Ընտրեք թերապիան
Հաճախ հիպերտոնիկները ստիպված են մշտապես այս կամ այն դեղամիջոցն ընդունել, սակայն պետք է հիշել, որ ճնշումն իջեցնող որոշ դեղեր նպաստում են խոնավության և աղերի կորստին։
Եթե կանոնավոր կերպով ճնշման դեմ հաբեր եք ընդունում, լավ կլինի՝ խորհրդակցեք բուժող բժշկի հետ։ Նա կարող է կարգավորել դեղաչափը՝ գնահատելով ամռան ամիսների բոլոր ռիսկերը։
Հետևեք սննդին
Հիպերտոնիկների համար շատ կարևոր է անոթներն առաձգական վիճակում պահպանել և ճիշտ սնվել։ Ավելի լավ է շրջանցել հագեցած ճարպերով մթերքները, օրինակ՝ հավի կաշին, պանիրը, յոգուրտը, կոկոսի յուղը, սերուցքային կարագը, սերուցքը և պաղպաղակը։
Իսկ ահա օգտակար ճարպերով մթերքները կօգնեն առողջ պահել սրտանոթային համակարգը։ Այդ մերների թվին են դասվում ձուկը, ձիթապտղի յուղը, թարմ ընկուզեղենը։
Զարկերակային բարձր ճնշում ունեցող անձինք պետք է զգույշ լինեն հատկապես ալկոհոլի հետ, քանի որ այն կարող է մի քանի նիշով բարձրացնել ճնշումը։
Իսկ ահա սուրճը, հակառակ տարածված կարծիքի, ոչ բոլորի ճնշումն է բարձրացնում։ օրինակ՝ այն կարող է ոչ մի կերպ չանդրադառնալնրանց վրա, ովքեր կանոնավոր կերպով սուրճ են խմում։
Քիչ աղ օգտագործեք
Աղի ավելցուկը վնասում է սրտին և անոթներին, սակայն շատերը, իմանալով հանդերձ, շարունակում են օրական 9-12 գրամ աղ օգտագործել։ Սա այն դեպքում, երբ օրական թույլատրելի նորման 3-4 գրամն է։
Աղի չարաշահումից խուսափելու համար մի կերեք պատրաստի, փաթեթավորված սնունդ։ Աղը փոխարինեք համեմունքներով, կարդացեք պատրաստի մթերքների բաղադրությունը, որտեղ նշված է աղի քանակի մասին։
Նիհարեք
Գեր մարդկանց համար շոգ եղանակին իսկապես դժվար է։ Որքան ծանր է կշռում մարդը, այնքան նրա սիրտը ծանրաբեռնված է աշխատում՝ բավարարելու մարմնի բոլոր հատվածների արյան մատակարարումը։ Այնպես որ, ճնշման իջեցման լավագույն տարբերակներից մեկը քաշին հետևելն է։ Յուրաքանչյուր գցած կիլոգրամը մեկ նիշով կիջեցնի ճնշումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։