14/07/2022 17:33
Ի՞նչ է կարելի կերակրող մորը. Մտացածին և իրական արգելքներ կրծքով կերակրման ժամանակ
Ընդհանրապես ընդունված է, որ կերակրող մայրը բազմաթիվ սահմանափակումներով ծանրաբեռնված կին է։ Կերակրող մոր կենսակերպին վերաբերող որոշ արգելքներ և տաբուներ, որոնք ամուր հաստատվել են առօրյա կյանքում, ըստ էության, որևէ հիմնավորում չունեն։
Կարելի՞ է կրծքով կերակրելիս քնել փորի վրա
Մասնագետները նշում են, որ այն որևէ խնդրի չի հանգեցնում, կարելի է պարզապես քնել առանց կրծկալի, որպեսզի կաթի ծորանների վրա լրացուցիչ ճնշում չստեղծվի։ Սակայն, խորհուրդ չի տրվում չարաշահել փորի վրա քնելը, քանի որ միայն այդ ձևն ընտրելով կարող է առաջանալ լակտոստազի (կրծքի կաթի լճացման) վտանգ։
Մարմնի բարձր ջերմության դեպքում չի կարելի կրծքով կերակրել
Ըստ գիտական հիմնավորման, կաթի արտադրության ընթացքում մոր օրգանիզմը կարողանում է կաթը հագեցնել հզոր իմունոգոլոբուլիններով, որոնք արդյունավետորեն ճնշում են վտանգավոր համարվող վիրուսները։ Հետևաբար, եթե մարմնի ջերմությունը բարձրացել է, կրծքով կերակրումը դադարեցնելու հիմնավոր պատճառ չկա:
Հնարավո՞ր է կերակրող մայրը լինի բուսակեր
Կան կարծիքներ, որ կրծքի կաթը բավականաչափ հագեցած և հնարավորինս օգտակար չի լինի, եթե կերակրող մոր սննդակարգում առկա է կենդանական սպիտակուցների ակնհայտ պակաս նկատվի:
Իհարկե, սպիտակուցը չափազանց կարևոր է երեխայի աճի և զարգացման համար: Բայց ոչ ինքնին, այլ միայն որպես էական ամինաթթուների մատակարար: Դրանք կոչվում են անփոխարինելի, քանի որ չեն կարող վերարտադրվել մարդու մարմնում որևէ նյութի սինթեզի միջոցով, այլ կարող են ներմուծվել սննդի տեսքով։
Կարելի է ուտել կենդանական ծագման մթերքներ կամ կարողանալ գրագետ կերպով համատեղել բուսական մթերքները, որպեսզի պարբերաբար հավաքվի անհրաժեշտ էական ամինաթթուների հավաքածուն:
Կարելի՞ է կերակրող մորը ակտիվորեն զբաղվել ֆիթնեսով
Ֆիթնեսի սիրահարները գիտեն, որ ակտիվ մարզումների ժամանակ օրգանիզմում կտրուկ բարձրանում է կաթնաթթվի (լակտատի) մակարդակը։ Կաթնաթթվի ինտենսիվ և մշտական ձևավորումը հանգեցնում է օրգանիզմի pH մակարդակի իջեցմանը: Շատերը պնդում են, որ օրգանիզմում կաթնաթթվի բարձր մակարդակը բացասաբար կանդրադառնա լակտացիայի վրա՝ կաթը կսկսի դառը համ ունենալ, դրա բաղադրությունը կփոխվի, և աստիճանաբար երեխան կդադարի կրծքով կերակրվել։
Սակայն փաստն այն է, որ ողջամիտ մարզումների ժամանակացույցով կաթնաթթուն մարզվելուց հետո արդեն, գրեթե ամբողջությամբ, արտազատվում է մարմնից: Կաթնաթթվի այդ փոքր քանակությունն էլ էականորեն չի ազդում կաթի համի և դրա բաղադրության վրա։
Պարզապես պետք է կարգավորել մարզումներն այնպես, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ավարտի և կերակրման սկզբի միջև ընկած ժամանակահատվածը լինի 60 րոպե կամ ավելի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։