14/07/2022 19:00
Լավագույն բանջարեղենը՝ առողջ լյարդի համար
Ինչպե՞ս պաշտպանել լյարդը. սա հարց է, որ հետաքրքրում է շատերին։
Պետք է իմանալ, որ միայն ալկոհոլից հրաժարումը բավարար չէ, անհրաժեշտ է վերանայել կենսակերպը և սննդակարգը։
Գոյություն ունի բանջարեղենի մեկ տեսակ, որը կօգնի պահպանել այս կարևորագույն օրգանի առողջությունը։
Նախ պետք է իմանալ, որ լյարդն օրգանիզմում ավելի քան 500 գործառույթ է իրակնաացնում։ Դրանցից ամենակարևորն այն է, որ այս օրգանը տոքսինների հեռացմանը նպաստող լեղի է արտադրում։
Բացի այդ՝ լյարդն օգնում է ճեղքել ճարպերը՝ օգնելով մարսողությանը, ինչպես նաև կարգավորում է գլյուկոզայի ավելցուկը, արյան խտությունը։
Այս օրգանն առողջ պահելու համար պետք է ուտել այն, ինչ նրան է «դուր գալիս»՝ մեծ քանակությամբ բջջանք պարունակող մթերքներ, լոբազգիներ, ձկնեղեն, ընկույզ, բուսայուղ, միրգ և բանջարեղեն։
Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա պետք է հնարավորինս կրճատել քաղցրի, ալկոհոլի և տապակած ուտեստների քանակը։
Սակայն լյարդի համար թիվ մեկ օգտակար բանջարեղնը բրոկոլին է։ Այս օրգանը «սիրում է» նաև դդում և դդմի սերմեր, ինչպես նաև բազուկ և քրքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։