14/07/2022 20:10
Նյութափոխանակություն և տարիք. Յուրաքանչյուր տասը տարվա ընթացքում նյութափոխանակության արագությունը նվազում է
Տարիքի հետ մարդու նյութափոխանակությունը դանդաղում է։ Յուրաքանչյուր տասը տարվա ընթացքում նյութափոխանակության արագությունը նվազում է մոտ երկու տոկոսով և կորցնում է 3,2 կիլոգրամ մկանային զանգված: Այն փոխարինվում է մարմնի ճարպերով։ Սա է պատճառը, որ տարեց մարդու համար շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդի։
Նյութափոխանակությունը մարդու օրգանիզմում կենսաքիմիական և էներգետիկ պրոցեսների մեծ համալիր է, որոնք պատասխանատու են ամբողջ օրգանիզմին սննդանյութերով ապահովելու համար:
Մարդու սեռը, տարիքը, մարմնի կառուցվածքը, գեները և հասակը այն գործոններն են, որոնք պատասխանատու են մարդու նյութափոխանակության համար: Այս գործընթացում պատասխանատու է նաև նյարդային համակարգի վիճակը, հոգեկան և հորմոնալ ֆոնը:
Նյութափոխանակությունը մեծանում է գրեթե ցանկացած ֆիզիկական ակտիվության դեպքում: Ամենաարդյունավետ միջոցը կարելի է համարել ուժային մարզումները, կամ այն աշխատանքը, որը պահանջում է մեծ ֆիզիկական ջանք։ Մկանները էներգիայի և սնուցման կարիք ունեն օրական 24 ժամ։ Սա նշանակում է, որ որքան շատ մկանային հյուսվածք կա մարդու մարմնում, այնքան ավելի շատ կալորիաներ են ծախսվում դրանց պահպանման վրա:
Մինչև քսան տարեկանը մարդն ունի նյութափոխանակության բարձր մակարդակ, ինչը նշանակում է ավելի քիչ ճարպ, ավելի շատ մկաններ: Բայց միևնույն ժամանակ պետք է պարբերաբար մարզվել։ Դա կարող է լինել աերոբիկա, վազք, մարզասարքեր և այլն։
Կանոնավոր մարզումների բացակայության պատճառով մկանները դառնում են պասիվ, և դա հանգեցնում է նյութափոխանակության արագության նվազմանը և մարմնի ճարպի ավելացմանը:
Քառասուն տարեկանում մարսողական համակարգը դանդաղում է, և միևնույն ժամանակ կանանց մոտ կարող են սկսվել դաշտանադադարի հետևանքով առաջացած առաջին հորմոնալ փոփոխությունները: Սա տեղի է ունենում մոտ քառասունհինգ-հիսուն տարեկանում: Եվ այս ընթացքում պետք չէ դադարեցնել ֆիզիկական վարժությունները, այլ շարունակել կատարել՝ ամրացնելով ոսկորները և նվազեցնելով օստեոպորոզի վտանգը։
Հիսունից հետո մեծանում է վահանաձև գեղձի հիվանդությունների ռիսկը, որը պատասխանատու է օրգանիզմում նյութափոխանակության արագության համար։ Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում խախտվում է օրգանիզմի բալանսը, կարող են առաջանալ քաշի հետ կապված խնդիրներ: Սա ազդում է մաշկի, մազերի և մկանների վրա:
Այսպիսով, տարիքի հետ կապված հորմոնալ փոփոխություններին և նյութափոխանակությանը հետևելիս, կարևոր է նվազեցնել սննդակարգում անառողջ ճարպերի քանակը և մարմնին անընդհատ «ծանրաբեռնել» ֆիզիկական ակտիվությամբ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։