14/07/2022 18:30
Թզի օգտակար հատկությունները և սննդային արժեքը
Թուզը օգտակար հատկություններով օժտված մերձարևադարձային պտուղ է, իր մեջ պարունակող վիտամիններով և սննդային արժեքով կանխում է մի շարք հիվանդությունների առաջացումն ու օրգանիզմն ապահովում անհրաժեշտ էներգիայով։
Թարմ թուզը պարունակում է սպիտակուցներ, շաքար, թթուներ։ Բացի այդ, թզի մեջ ավելի շատ երկաթ կա, քան խնձորի մեջ։ Պարունակում է նաև վիտամիններ (β-կարոտին, B1, B3, PP, C), հանքանյութեր (նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր): Կալիումն այնքան շատ է, որ իր պարունակությամբ թուզը զիջում է միայն ընկույզին։
Օգտակար հատկությունները թույլ են տալիս թզի համատարած օգտագործումը ավանդական բժշկության մեջ։ Թզի թուրմն օգտագործվում է մրսածության, շնչառական ուղիների բորբոքային պրոցեսների և որպես ողողող միջոց կոկորդի և լնդերի բորբոքումների, արյան հիվանդությունների ժամանակ։
Թզի պտուղները լուծողական ազդեցություն ունեն, լավացնում են ստամոքսի, երիկամների վիճակը և ծառայում են որպես միզամուղ միջոց։ Սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում թուզը հատկապես օգտակար է, քանի որ այն հարուստ է կալիումով։ Թուզն օգտակար է նաև փայծաղի և լյարդի հիվանդությունների դեպքում։
Խալերի, թարախակույտերի բացումն արագացնելու համար խորհուրդ է տրվում ցավոտ տեղում քսել շոգեխաշած թուզ։
Անկախ իր օգտակար հատկություններից, այն հակացուցված է շաքարային դիաբետի և աղեստամոքսային տրակտի սուր բորբոքային հիվանդությունների դեպքում։
Թզի կալորիականությունը և սննդային արժեքը՝
Թարմ թզի կալորիականությունը՝ 54 կկալ, չորացրածը՝ 257 կկալ։
Թարմ թզի սննդային արժեքը՝ սպիտակուցներ՝ 0,7 գ, ճարպեր՝ 0,2 գ, ածխաջրեր՝ 12 գ.
Չորացրած թզի սննդային արժեքը՝ սպիտակուցներ՝ 3,1 գ, ճարպեր՝ 0,8 գ, ածխաջրեր՝ 57,9 գ.։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։