14/07/2022 19:10
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՍԴ չի դիմի՝ խորհրդարանական ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով
ԱԺ ՔՊ խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի, ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ԱԺ-ում «աշխատանքները կարգավորվել են»։
«Մի քանի ընդդիմադիր պատգամավորների Աժ-ում իրենց պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման խնդիրը կարելի է համարել լուծված», - ասել է Ռուբինյանը։
Բացի այդ, ինչպես վստահեցրել է ԱԺ-ի ՔՊ-ական փոխնախագահը, իրենք «հարգում են» ժողովրդի քվեով ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը և փոքրամասնությունը։