14/07/2022 15:17
Մհեր Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ: