14/07/2022 11:49
«Խայտառակ պատկեր է». Փաշինյանը Սյունիքի հետ կապված «շատ ցավալի ու զարմանալի» տեղեկության անդրադարձավ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի հետ կապված «շատ ցավալի ու զարմանալի» տեղեկության անդրադարձավ:
«2018 թվականին ես Մեղրիում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարությունը, որ շահագործման կհանձնվի, ընդ որում, դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել, բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրվել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում», - ասաց նա:
Վարչապետը նշեց, թե կպարզեն՝ ինչու գործը չի արվել:
Փաշինյանին լուսանկարներ են ուղարկել. «խայտառակ պատկեր է»:
Վարչապետը փոխվարչապետին ու Սյունիքի մարզպետին հանձնարարել է հսկողության տակ առնել թեման:
«Ես դա ինձ համար համարում եմ անձնական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ով է կապալառուն», - ասաց Փաշինյանը: