14/07/2022 14:30
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 10-12 մ/վ արագությամբ: