14/07/2022 18:33
Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Արթուր Հարությունյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Արթուր Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,- նշված է փաստաթղթում