15/07/2022 17:07
Արմեն Գրիգորյանին կալանավորելու ոչ մի հիմք չկար, նրա առողջական վիճակի մասին մշտապես բարձրաձայնվել է. Արամ Վարդևանյան
Արմեն Գրիգորյանին կալանավորելու ոչ մի հիմք չկար, հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանը՝ արձանագրելով, որ նա վատ առողջական վիճակի մասին փաստաբանը մշտապես բարձրաձայնել էր։
«Գործ էիք հարուցել՝ քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրաձայնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ՝ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ՝ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ֆետիշ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում, որովհետև քննիչը գտել էր, որ պետք է արգելի: Պատկերացրեցի՞ք՝ այսքան ամիս արգելել են:
Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք՝ կալանքը մի ֆետիշացրեք..․
Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում՝ պատվեր իջեցնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ո՞նց են իրենց խղճի հետ մնում», - գրել է Վարդևանյանը սոցցանցում։