15/07/2022 16:48
«Արմենի մահը քաղաքական սպանություն էր»․ Նաիրա Զոհրաբյան
Արմենին սպանեցին, սա քաղաքական սպանություն էր, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դատական նիստի ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը և մեծ ցավ հայտնելով այդ կապակցությամբ։
Դատարանի բակում, որտեղ ընթանում էր Արմեն Գրիգորյանի գործով դատը, այժմ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված, նրանք ևս իրենց ցավն ու վրդովմունքն են հայտնում տեղի ունեցածի առնչությամբ։
«Արմենն ուզում էր փրկել մեր հայրենիքը, ուզում էր փրկել մեր երկիրը։ Արմենի մահը բոլոր նրանց խղճին է, ովքեր չպայքարեցին այս ռեժիմի դեմ։ Արմենի մահը ձեր, մեր բոլորի խղճին է»,- խոսքը շարունակեց Նաիրա Զոհրաբյանը։
Հարցին՝ տեղի ունեցածը քաղաքական հետապնդման հետևա՞նք է համարում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Սա քաղաքական սպանություն էր։ Բոլորը սպանեցին Արմենին․ անտարբերները, անիծողները։
Նիկոլական սեկտա, անիծյալ լինես, սպանեցիք Արմենին»,- ասաց նա։