15/07/2022 21:59
Հայաստանի ԱԽ քարտուղարը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը
Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։
Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները»,- նշված է հաղորդագրությունում։