Արցախի թատրոնը՝ եվրոպական բեմերում. «Արցախը կա և լինելու է հավերժ, որովհետև պատերազմում ամուսնուն կորցրած, Շուշիում տուն կորցրած արցախցի դերասանուհիներն ուժ են գտնում բեմ բարձրանալու»

15/07/2022 16:56

Արցախի թատրոնը՝ եվրոպական բեմերում. «Արցախը կա և լինելու է հավերժ, որովհետև պատերազմում ամուսնուն կորցրած, Շուշիում տուն կորցրած արցախցի դերասանուհիներն ուժ են գտնում բեմ բարձրանալու»


Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մեկնել էր Եվրոպա՝ հյուրախաղերի։ 90-ամյա թատրոնի դերասաններն առաջին անգամ էին հյուրախաղերի մեկնում արտերկիր։ Aysor.am-ը զրուցել է նյույորքաբնակ ռեժիսոր, նախաձեռնության հեղինակ և հովանավոր Կարինե Քոչարյանի հետ։


Լուսանկարում՝ հյուրախաղերի նախաձեռնության հեղինակ, հովանավոր Կարինե Քոչարյանը և Արցախի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը

- Արցախի թատրոնի համար հյուրախաղեր եք կազմակերպել եվրոպական 5 քաղաքում, դերասաններից մեկն ասաց, որ սա բացառիկ հնարավորություն էր իրենց համար. առաջին անգամ էին ՀՀ-ից ու Արցախից դուրս բեմ բարձրանում։ Ինչպե՞ս հղացավ հյուրախաղերի որոշումը ու նաև ինչպե՞ս կյանքի կոչվեց գաղափարը։

- Օտարությունը սրում է զգացումներդ. շատ ծանր էի տանում պատերազմը, հետևանքները, տեղս չէի գտնում նյույորքյան հարմարավետության մեջ։ Կորցրել էի իրականության զգացումը, երևակայությանս մեջ դեպի Արցախ էի վազում, մտածում էի՝ ինչպես կարող եմ օգտակար լինել հայրենակիցներիս։ Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ ( նախկին, Սունդուկյան թատրոնի), բեմադրիչի կրթությունը ստացել եմ Նյու Յորքում. հեղինակն եմ Նյու Յորքի «Սփյուռքի ձայնը» հեռուստահանդեսի։ Ես միայն արվեստով կարող էի օգտակար լինել: Երբ իմացա, որ Արցախի թատրոնը ծանր վիճակում է, գեղարվեստական ղեկավարը մեկնել է, ռեժիսոր չկա, վճռեցի թատրոնին օգտակար լինել, գնալ Արցախ ու բեմադրություն անել: Ընտրեցի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործությունը։ Պատումը մեր իրականության, մեր այսօրվա կյանքի արտացոլանքն էր՝ սարերի մեջ կորած, դատարկվող գյուղ, վերածննդի հույս: Իմ կյանքի ամենալավ որոշումներից էր, եթե չգնայի, չէի ունենա կյանքիս ամենահրաշալի փորձառությունը, կյանքս լիարժեք չէր լինի։

2021-ի օգոստոսին Արցախում առաջնախաղերից հետո, մեկնեցինք Հայաստան. 14 օրում 11 ներկայացում խաղացինք՝ մեծ հաջողությամբ:  Ես հենց սկզբից մտադրվել էի, որ Արցախի թատրոնը պետք է տանեմ շրջագայության տարբեր երկրներ: Հոկտեմբերի վերջին Նյու Յորք վերադառնալուց հետո, անմիջապես ձեռնամուխ եղա ռուսաստանյան և  եվրոպական հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներին:  Ռուսաստանի մի քանի քաղաքներում պետք է լիներ՝ սկսած Կրասնոդարից, բայց պատերազմի պատճառով ստիպված եղանք հետաձգել. կարծում եմ դեռ առիթը կունենանք Ռուսաստան մեկնելու:
Եվրոպական հյուրախաղերը տեղի ունեցան հունիս ամսին, չորս երկրներում Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա:  Ամենուր ունեցանք իրական հաջողություններ, երկարատև, հոտնկայս ծափեր՝ արտասվախառն աչքերի ու հուզված հայացքների ներքո: Այս հյուրախաղերի նպատակը միայն  թատերական ներկայացմամբ հանդես գալը չէր, այլ ամենակարևորը Արցախը «տանել» երկրեերկիր, որ  իր ներկայությամբ հաստատի՝ Արցախը կա, որ ողբերգությունների ու դժվարությունների միջով անցած արցախցին ուժ է գտնում բեմ բարձրանալու և Արցախը արվեստով ներկայացնելու: Եվրոպական բեմերում Արցախն էր՝ իր ողջ ճշմարտությամբ, արցախցին, որ պատրաստ է միչև վերջ պայքարելու ու  կարևորն այն է, որ համայն հայությունը նրանց կողքին լինի այդ պայքարում:
Ժողովու՛րդ, մենք նրանց մենակ թողնելու իրավունք չունեք։

- 44-օրյա պատերազմից հետո մոտ վեց ամիս ապրել եք Արցախում, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որ պատերազմից հետո խուսափում են Արցախ գնալ։ Հե՞շտ էր ԱՄՆ-ից Արցախ տեղափոխվելը։

- Շատերը հարցնում էին՝ չե՞ս վախենում Արցախ գնալուց. անկեղծ ասած չեմ հասկացել վախեցողներին. վախն իմ զգացմունքներից առաջինը չէ: Մտապատկերումս այն հազարավոր երիտասարդներն էին, որ իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախին, Արցախում ապրող մարդիկ էին ու մտածում էի, որ հենց հիմա է պետք Արցախ գնալ։ Տղաս, որ կինոռեժիսոր է Նյու Յորքում, ինձ ուղեկցեց մինչև Արցախ. ճանապարհին միակ հաղթահարելու հարցը որդուս ամերիկյան անձնագիրն էր։ Ես դժվարություն չունեցա, քանի որ նաև Հայաստանի անձնագիր ունեի:

Եկանք Արցախ, հրաշալի հարևանությամբ բնակարան վարձեցի, միանգամից մտերմացա բոլորի հետ։ Շատ արագ սկսեցի ներկայացման փորձերը, որովհետև մինչև գնալս չորս ամիս պատրաստվել էի։ Հանդիպեցի հրաշալի թատերական կոլեկտիվի, իր նվիրյալ տնօրենով՝ հանձին Արմեն Հարությունյանի, արհեստավարժ, շնորհալի դերասանների, որոնց հետ աշխատելը մեծ հաճույք էր։

- Դուք բնակվում եք ԱՄՆ-ում, ներսում ապրողի հայացքով՝ սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավվածությունը Արցախի ճակատագրին, խնդիրներին բավարա՞ր եք համարում։

- Իհարկե, սփյուռքի վերաբերմունքը բավարար չէ, սառնություն է ի հայտ եկել Արցախի հանդեպ. երևի հուսախաբությունից:  Բայց ավելի վտանգավոր սառնություն կա Հայաստանում, մի տեսակ ուղղորդվածություն է նշմարվում՝ հնարավորինս մոռացության մատնել Արցախը, կարծես թէ Արցախը Հայաստանից դուրս մի տարածք է. ախր Արցախը Սյունյաց աշխարհի մի մասն է, ընդամենը 100 տարի առաջ մեր այս դրախտային հողակտորը պոկեցին Հայաստանից ու տվեցին թշնամուն: Անհասկանալի է, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի մի զանգվածի հետ: Անգամ եղել են մարդիկ, որ ասել են՝ «էլ ինչ Արցախ, Արցախ կա՞ որ»…

Ես ասում եմ՝ Արցախը կա և լինելու է հավերժ, որովհետև պատերազմում իր կամավորական ամուսնուն կորցրած արցախցի դերասանուհին ուժ է գտել բեմ բարձրանալու, Շուշիիում տուն ու տեղ կորցրած դերասանուհին ուժ ունի խաղալու, երկու-երեք պատերազմի մասնակից դերասանները բեմում նոր կերպարներ են կերտում, որովհետև արցախցին իր հողից երես չի թեքում, իր երկիրը չի լքում:



Հիմա հուսախաբության և հիասթափությունների ժամանակը չէ. մենք չենք հիասթափվում մեր հարազատից, երբ նա վատառողջ է կամ դժբախտ,  ընդհակառակը ավելի հոգատար ենք դառնում։ Ես այս համոզմունքին եմ ու դրա համար էլ շարունակելու եմ աջակցել Արցախի թատրոնին. նախատեսում եմ նոր հյուրախաղեր կազմակերպել ԱՄՆ-ում և Կանադայում։

Մեր բոլոր հյուրախաղերի ժամանակ ես տեսնել եմ, թէ ինչպես են դերասաններն իրենց խաղով ոգևորում հանդիսատեսին՝ լինի Հայաստանում կամ եվրոպայում: Լիոնում ներկայացման ավարտին մի խումբ կանայք մոտեցան ու ասացին՝ վաղը մենք ուրիշ մարդ կարթնանանք. ես հավատում եմ, որ ներկայացումից տպավորված «վաղը ուրիշ մարդ կարթնանան» ու կարթնանան դարձյալ Արցախի հանդեպ հոգատարությամբ ու պարտավորվածությամբ լցված։

Արցախն ինչ-որ մի հողակտոր չէ, մեր հայրենիքն է, մեր ինքնությունն է, Արցախը լքելը ինքնամերժում է։ Մենք երբեք չպետք է հաշտվենք այն մտքին, թե կարող ենք Արցախը կորցնել, հենց հաշտվեցինք, կկորցնենք, ինչպես ժամանակին հաշտվեցինք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը կորցնելու հետ ու կորցրինք։ Հազար փառք արցախցիներին, բոլոր նրանց, որ պահեցին Արցախը ու շարունակում են պահել։

Կարևոր եմ համարում զրույցի ավարտին հիշատակելու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի միտքը, որ Քյոլնում ասաց՝ Իսկ ով է ասել, թե Արցախը մեկ անգամ պետք է ազատագրենք։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Տվյալ բաժնի վերջին նյութերը