16/07/2022 18:00
Ձկան յուղի օգտակար հատկությունները
Ձկան յուղը պարունակում է մինչև 30% օմեգա 3: Այս ճարպաթթուները շատ անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն ընթացքն ապահովելու համար։
Ձկան յուղը բարելավելում է սրտի առողջությունը, աջակցում հոգեկան առողջությանը: Ձկան յուղի ընդունումը նվազեցնում է հոգեկան խանգարումների հավանականությունը ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ, թուլացնում դեպրեսիան: Ճարպի ավելի մեծ չափաբաժինները նվազեցնում են երկբևեռ խանգարման ախտանիշները:
Ձկան յուղի հավելումները կանոնավոր աերոբիկ վարժությունների հետ համատեղելը բարելավում է մարմնի կազմը և սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները։ Հայտնի փաստ է, որ այն դրականորեն է ազդում տեսողության վրա՝ կանխելով տարիքային տեսողության խանգարումները։
Օմեգա 3 ճարպաթթուները արյան ճնշումը իջեցնելու բնական միջոց են, նույնքան արդյունավետորեն իջեցնում են արյան ճնշումը, որքան կենսակերպի այլ փոփոխություններ։
Ձկան յուղն ունի հակաբորբոքային հատկություն. Կանխում է երկարատև և քրոնիկ բորբոքային պրոցեսները, օգնում թեթևացնել դրանց ախտանիշները:
Օմեգա 3 ճարպաթթուները ակտիվորեն ներգրավված են էպիդերմիսում նյութափոխանակության մեջ: Եթե դրանք բավարար չեն, մաշկը սկսում է կորցնել խոնավությունը, թեփոտվել, ավելի հեշտ է գրգռվում ու վարակվում։ Ձկան յուղն օգնում է պահպանել մաշկը առողջ, բարելավում է փսորիազը։
Օգտակար հատկություններից ազատ, պետք է հիշել նաև, որ չարաշահման դեքում ձկան յուղի ավելցուկը կարող է նույնքան վնասակար լինել, որքան պակասը.
Ձկան յուղը բարձրացնում է արյան շաքարը
Մեծացնում է արյունահոսության վտանգը
Նվազեցնում է արյան մակարդումը
Հանգեցնում է այրոցի
Պատճառ է դառնում փորկապության և ստամոքսի անհանգստության։
Պետք է դեղաչափը ընտրել ոչ թե ինքնուրույն, այլ թերապևտի հետ, ով տեղյակ է հիվանդի առողջության, սննդակարգի և ընդհանրապես ապրելակերպի առանձնահատկություններին և կարող է բժշկական ճիշտ ուղղորդումներ կատարել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։