16/07/2022 17:27
Ոչ բավարար քուն. Ազդեցությունն առողջության վրա
Յուրաքանչյուր մարդ պետք է հանգստանա առնվազն 7 ժամ։ Այս ընթացքում մարմինը կարող է գրեթե ամբողջությամբ վերականգնել բոլոր օրգանների հիմնական գործառույթները։ Ավելին, նյարդային համակարգի հետ կապված խնդիրներից խուսափելու համար մարդը պետք է քնի մինչև երեկոյան ժամը 22։00-ն, քանի որ նյարդային համակարգը լավագույնս վերականգնվում է երեկոյան 21։00-ից մինչև կեսգիշեր: Եթե այդ ընթացքում անընդհատ զբաղված եք այլ գործերով, ապա պարզապես չեք կարող խուսափել էմոցիոնալ գերլարումից, սթրեսից, դեպրեսիայից և նյարդային պոռթկումից:
Բնականաբար, երիտասարդ տարիքում քնի պակասի հետևանքները, որպես կանոն, գործնականում չեն դրսևորվում։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում հոգնածությունը կուտակվում է՝ հետագայում հանգեցնելով նույնիսկ լուրջ հիվանդության:
Քնի պակասն առաջին հերթին արտահայտվում է մաշկի վրա։ Այն դառնում է մռայլ, մաշկը ձեռք է բերում մոխրագույն երանգ, աչքերի կապույտ շրջանակները դառնում են առավել տեսանելի, որից չեն օգնի ազատվել, անգամ, թանկարժեք քսուքներն ու արդյունավետ դիմակները։
Ապացուցված է, որ քնի պակասը կարող է հանգեցնել նաև գիրության։ Իհարկե, դա անմիջապես տեղի չի ունենում, այլ ավելորդ կիլոգրամները կուտակվում են աստիճանաբար։ Դա պայմանավորված է նրանով, որ մարմինը սթրես է ապրում և հաղթահարում է այն՝ կուտակելով էներգիան ճարպի տեսքով:
Ավելին, քնի պակասը ազդում է ախորժակի և հագեցման համար պատասխանատու հորմոնների վրա։ Ուստի քունը սահմանափակող մարդը հաճախակի քաղցի զգացում է ունենում։
Քնի պակասը կարող է հանգեցնել մարմնի գրեթե բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքի տարբեր խանգարումների։ Ամենից հաճախ, կարելի է բախվել հետևյալի հետ.
Իմունային համակարգի ձախողումներ, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների։
Սրտանոթային հիվանդությունների զարգացում. չափից շատ քունը նույնպես կարող է հանգեցնել նմանատիպ խնդիրների, ուստի ամեն ինչ պետք է չափավոր լինի:
Գլխացավի հաճախակի և ուժեղ նոպաներ, որոնք վերածվում են միգրենի:
Եղանակի զգայունություն. Մարդը սկսում է շատ սուր արձագանքել եղանակի տարբեր փոփոխություններին։ Նա կարող է զգալ արյան բարձր կամ ցածր ճնշման տատանումներ: Հաճախ այդ մարդիկ ունենում են հիպերտոնիկ ճգնաժամեր։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։