16/07/2022 09:10
«Հրապարակ». Ներքին զորքերի ծառայողներին այլևս սահման չեն ուղարկում
«Հրապարակ» թերթը գրում է.
«2018-ի հեղափոխությունից հետո՝ հուլիսին, իշխանությունը քաղաքական որոշում կայացրեց, որ ոստիկանության ներքին զորքերին պետք է սահման ուղարկեն։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ՆԶ խնդիրների ցանկում է նաև «երկրի պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունները դա չէին անում, հակառակը` ՆԶ-ն օգտագործվում էր ներքաղաքական խնդիրների ու հատկապես` հանրահավաքները ճնշելու համար:
2018-ին գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ փոխվում է, ոստիկանությունը ոչ թե պետք է իշխանություններին պաշտպանող և ներքաղաքական խնդիրներ լուծող մարմին լինի, այլ ծառայի երկրին ու հասարակությանը, և խրոխտ քայլ արեց` ինքն էլ անձամբ ոստիկանների առաջին հերթափոխին հանդիսավոր արարողությամբ ճանապարհեց դեպի սահման։ 18-ի սեպտեմբերից սկսած՝ 15- օրյա հերթափոխով ոստիկանները սահման էին պահում։
Տեղեկացանք, որ ամիսներ առաջ այդ որոշումը հետողորմյա է արվել, ներքին զորքերի ծառայողներին այլևս սահման չեն ուղարկում, հասկանալի է, որ Հայաստանից Արցախ նույնիսկ զինվորներ չեն ուղարկվում, բայց պատերազմից հետո նույն ՆԶ ծառայողները շարունակում էին ինչ-որ պարբերականությամբ Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնել։ Հիմա վերջնականապես դա դադարեցվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում