16/07/2022 13:02
Զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է բուժկետի պետ-բուժակ Քրիստինե Չիչյանը
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.), հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում: