16/07/2022 09:07
Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Միևնույն ժամանակ, հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում: