18/07/2022 17:58
Խորհուրդներ՝ ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում
Ծխելը, ալկոհոլի օգտագործումը, նստակյաց կենսակերպը բացասաբար են ազդում ռևմատոլոգիական հիվանդություններ ունեցողների կյանքի որակին։
Օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտի դեպքում հիվանդներին արգելված է գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, կարևոր է ողջ տարվա ընթացքում արևապաշտպաններ օգտագործելը, արևը կարող է պատճառ դառնալ հիվանդության սրման, ցանավորման արտահայվածության։
Ռեյնոյի համախտանիշի դեպքում, երբ վերջույթների մատների գույնը փոփխվում է, դրսևորվում է նաև անոթների սպազմով, կարևոր է ցուրտ եղանակին մշտապես ձեռնոց հագնել, խուսափել սառը ջրի շփումից։
Այն հիվանդությունների դեպքում, երբ կա սուր արտահայտված արթրիտ, ցուցվում է հանգիստ կենսակերպ, որպեսզի բորբոքումը կառավարելի լինի։ Սուր փուլի հաղթահարումից հետո խրախուսելի են ֆիզիկական ակտիվությունը, լողը, բուժական ֆիզկուլտուրան։
Հոդերի գերծանրաբեռնում ցանկալի չէ հոդային բորբոքային քրոնիկական հիվանդությունների դեպքում, բայց ակտիվ կենսակերպը, սպորտով զբաղվելը ոչ միայն հակացուցված չեն, այլ նաև խիստ կարևոր են։ Լողը լավագույն ընտրություններից է, քանի որ լողի դեպքում առանց ծանրաբեռնվախության հոդերը մարզվում են։
Ռևամոտոլոգիական հիվանդությունների դեպքում սննդակարգի հատուկ սահմանափակումներ որպես կանոն չկան, այլ է հոդատապի դեպքում. սրացման պարագայում արգելվում են մսամթերքը, ձուկը, ալկոհոլը, աղը սահմանափակելը խրախուսելի է ռևամոտոլոգիական բոլոր հիվանդությունների դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։