18/07/2022 21:57
Ինչո՞ւ չարժե յոգայով զբաղվել առանց մարզչի
Այսօր յոգան առողջության պահպանման ամենատարածված ուղղություններից մեկն է, և շատերը փորձում են այն ինքնուրույն սովորել՝ վարժություններ կատարելով տանը՝ երբ և ինչպես հարմար է։ Սակայն նման մոտեցումը ոչ միշտ է ճիշտ և օգտակար առողջության համար։
Ինչո՞ւ է ամեն դեպքում ցանկալի յոգայով զբաղվել միայն մարզչի հետ։
Բժիշկ-վնասվածքաբանները նշում են՝ կարևոր է հիշել, որ յոգան ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածություն է՝ ուղղված մկանային համակարգի ամրապնդմանը, այլ նաև ազդեցություն է թողնում հոգեկան դաշտի վրա, և ոչ ճիշտ մոտեցման դեպքում կարող է անդրադառնալ նաև հոգեբանական վիճակի վրա։ Ցավոք, այս դեպքում արդյունքը հակառակը կլինի։
Եվ այսպես, բժիշկ-օրթոպեդները խորհուրդ չեն տալիս յոգայի հետ ծանոթությունը սկսել ինքնուրույն՝ օրինակ, հետևելով համացանցում առկա վիդեո-դասերին։ Առավել լուրջ մոտեցումը յոգայի մարզչի հետ աշխատելն է։ Վարժությունների կատարման բոլոր նրբությունները և կարգը ճիշտ հուշել կարող է միայն փորձառու մասնագետը։
Միշտ կա վտանգ, որ յոգայով ինքնուրույն զբաղվելու դեպքում կարելի է լուրջ վնասվածքներ ստանալ, այդ թվում՝ ազդրերի, կոնքազդրային հոդերի և ուսահոդի։ Որպես կանոն՝ յոգայով միայնակ զբաղվողները վնասվածքներ ստանում են մարզումներից առաջ մկանները չտաքացնելու պատճառով։
Եվ վերջում՝ մասնագետները հիշեցնում են, որ յոգային հատուկ է ճկունությունը, և եթե այն հեշտ է տրվում երիտասարդ աղջիկներին, ապա առողջական խնդիրներ ունեցող տարեցները պետք է զգուշանան՝ յոգայով զբաղվելով բացառապես մասնագետների մոտ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։