18/07/2022 12:50
Հայ դպրոցականները կմասնակցեն «Միջազգային խելացի արձակուրդներին»
2022 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 6-ը Հայաստանի դպրոցականները կմասկակցեն «Միջազգային խելացի արձակուրդներ» «Ռոսատոմ» պետկորպորացիայի ոլորտային նախաձեռնության՝ «Ռոսատոմի դպրոց» նախագծի ներքո:
Ծրագրի շրջանակներում տարբեր երկրների պատանիներն իրենց հանգիստն անցկացնում են մանկական ճամբարներում՝ միասին զբաղվում սպորտով, ծանոթանում տարբեր ազգերի մշակույթին, ավանդույթներին և խոհանոցին, հնարավորություն ստանում փորձելու սեփական ուժերը տարբեր ասպարեզներում։
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի երեխաները հերթափոխի մասնակից կդառնան Կրասնոդարի երկրամասի «Օրլյոնոկ» համառուսաստանյան մանկական կենտրոնում և Սվերդլովսկի մարզի «Սոլնիշկո» մանկական առողջապահական կրթական կենտրոնում։ Հայաստանից 9 դպրոցական կգնան «Օրլյոնոկ» և 7-ը՝ «Սոլնիշկո»։ Ընտրությունը կատարվել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի՝ Հայաստանում իրականացվող միջոցառումների ակտիվ մասնակիցներից՝ Look around Գիտության փառատոն, «Ատոմային տեխնոլոգիաների օրեր», Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում անցկացվող More for Metsamor նախագիծը, ինչպես նաև «Խաղաղ ատոմ» ատոմային բնագավառի աշխատողների երեխաների թիմի ակտիվիստները:
«Շատ ուրախ եմ, որ ուսումնական տարվա ընթացքում մասնակցել եմ Ռոսատոմի նախագծերին, և իմ աշխատանքով հնարավորություն ունեցա այցելել մանկական ճամբար։ Ես իսկապես անհամբեր սպասում էի ուղևորությանը դեպի «Սոլնիշկո», լսել եմ, որ Ուրալից այն կողմ կա գեղեցիկ բնություն, անտառներ, հուսով եմ, որ ես նաև ձեռք կբերեմ նոր ընկերներ, շատ կվազեմ, կցատկեմ և կզբաղվեմ հետաքրքիր նախագծերով», - կիսվել է իր տպավորություններով Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մանուկյանը։
Միջազգային խելացի արձակուրդները՝ «Ռոսատոմի դպրոցի» կարևորագույն նախաձեռնություններից է: Ծրագրի նպատակն է զարգացնել երեխայի ստեղծագործական ներուժը տարբեր գործունեության մեջ՝ արվեստ, գիտություն, տեխնոլոգիա: Ծրագրի մասնակիցները կներգրավվեն կրթական միջոցառումների համակարգում, որը ներդաշնակորեն համատեղում է լրացուցիչ կրթությունը, հասակակիցների և հետաքրքիր մեծահասակների հետ շփումը, հանգիստն ու ժամանցը:
«Մենք հրավիրումենք մանկական ճամբարներ տաղանդավոր երեխաներին այն երկրներից, որտեղ «Ռոսատոմ» պետկորպորացիան իրականացնում է կամ նախատեսում է իրականացնել սեփական ծրագրեր: Այս տարի մենք հերթափոխ ենք անցկացնում «Օրլյոնոկ» և «Սոլնիշկո» մանկական ճամբարներում, և երեխաները ոչ միայն հիանալի հնարավորություն են ստանում ամռանը հանգստանալու, վայելելու Սև ծովի ափն ու Ուրալի անտառները, այլև կկարողանան ցույց տալ և զարգացնել իրենց սեփական տաղանդները։
Հերթափոխների ծրագիրը հագեցած է բազմաբնույթ միջոցառումներով. երեխաները կկարողանան փորձել իրենց տարբեր տեսակի արվեստներում, գիտության մեջ և ժամանակակից տեխնոլոգիաներում: Եվ ամենակարևորը, նման միջազգային ձևաչափն օգնում է երեխանըերին ծանոթանալ տարբեր մշակույթներին, հետաքրքրություն է առաջացնում աշխարհի նկատմամբ և հարգանք է զարգացնում շրջապատի հանդեպ»,- ասել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի տարածաշրջանների հետ համագործակցության վարչության խորհրդական, «Ռոսատոմի դպրոց» նախագծի ղեկավար Նատալյա Շուրոչկովան։
Հերթափոխի ավարտին յուրաքանչյուր դեռահաս կստանա ծրագրի մասնակցության վկայական, իսկ ամենաակտիվ ու նախաձեռնող մասնակիցները՝ վկայականներ ու դիպլոմներ։