18/07/2022 19:26
ՌԴ-ն ունի բավարար ուժ ու ռեսուրսներ՝ դժվար պահերին իր դաշնակիցներից ցանկացածին, լավ բարեկամներին ու գործընկերներին պաշտպանելու համար․ Նարիշկին
Այսօր դժվարությունների առջև են հայտնվել ոչ միայն ԱՊՀ երկրները, այլև ամբողջ աշխարհը, որովհետև գտնվում ենք աշխարհակարգի վերաձևավորման՝ բազմաբևեռության անցման բարդ փուլում, Երևանում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Արևմտյան քաղաքական ուժերը, նրա խոսքով, ամեն ինչ անում են՝ գործող աշխարհակարգը պահպանելու համար, դրա համար պատրաստ են ցանկացած քայլի, այդ թվում՝ աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացմանը, ինչի օրինակներից մեկն Ուկրաինայում ներկայումս ծավալվող իրադարձություններն են։
«Ինչ վերաբերվում է ԱՊՀ-ին, ապա կառույցի անդամ երկրներն իրենց ավելի վստահ են զգում, որովհետև գոյություն ունեն ինտեգրացիոն միավորումներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը։
Այս բոլոր միավորումները ստեղծվել են՝ հաշվի առնելով դրանց կազմում գտնվող բոլոր պետությունների շահերը։ Այս առումով այսպիսի ինտեգրացիոն պաշտպանական գործիքները լավ երաշխիք են կայունության ու անվտանգության պահպանման համար։
Բացի այդ, ՌԴ-ն ունի բավարար ուժ ու ռեսուրսներ՝ դժվար պահերին իր դաշնակիցներից ցանկացածին, լավ բարեկամներին ու գործընկերներին պաշտպանելու համար», - ասել է Նարիշկինը։