18/07/2022 15:30
Կրեմլում նշել են Իրանի և Թուրքիայի նախագահների հետ Պուտինի բանակցությունների թեմաները
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների հիմնական թեմաները կլինեն այդ երկրների հետ երկկողմ համագործակցության հարցերը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, Թեհրան այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
Նշվում է, որ Պուտինը կայցելի նաև Իրանի գերագույն կառավարիչ Ալի Խամենեիին։
«Իհարկե, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին առևտրատնտեսական կապերը և՛ Իրանի, և՛ Թուրքիայի հետ, քաղաքական երկխոսության շարունակման հեռանկարներն ու բոլոր եղանակները», - Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում ասել է Պեսկովը: