18/07/2022 17:01
Վաղը տեղի կունենա ակցիա և երթ՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի
Հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների, տեղեկացնում է «Հայաստան» դաշինքը։
«ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո`10:30-ին, երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողությունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների»,- նշված է հայտարարությունում։