18/07/2022 10:26
Հուլիսի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 222 հազար 607 քաղաքացի
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը:
Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 18-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 222 հազար 607 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 միլիոն 140 հազար 321 է, ամբողջապես պատվաստվածներինը` 1 միլիոն 16 հազար 801:
Խթանիչ պատվաստումների թիվը 60 հազար 747 է: