18/07/2022 12:30
Հայաստանում արձանագրվում է կորոնավիրուսի դեպքերի աճ. մեկ շաբաթում գրանցվել է 629 նոր դեպք
Հուլիսի 11-17-ը Հայաստանում իրականացվել է 5681 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, առողջացել է 311 քաղաքացի:
Մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424 400 դեպք, որոնցից 413 354-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 736 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 148 390 թեստավորում: