19/07/2022 19:48
Ի՞նչ հիվանդություններով կարող են վարակվել երեխաները՝ ավազի հետ խաղալիս
Ամռանը շատ երեխաներ ակտիվ խաղում են ավազի հետ, սակայն ծնողները չպետք է թուլանան և մտածեն, որ դա խիստ անվտանգ և լավ զբաղմունք է։ Պատճառն այն է, որ ավազի հետ խաղալիս երեխան կարող է բախվել առողջական որոշակի խնդիրների։
Առաջին հերթին խոսքը որդերի մասին է, որոնց բազմաթիվ տեսակներ կարող են ապրել ավազի մեջ. չէ՞ որ խաղահրապարակներում երեխաների համար նախատեսված ավազը բաց է, և դրա մեջ կարող են մտնել կենդանիներ ու թռչուններ։
Ավազի մեջ ապրող մակաբույծները կարող են երկար ժամանակ ապրել մարդու օրգանիզմում, և ոչ մի ախտանշան չմատնի այդ մասին։ Իսկ ահա բարդացումները կարող են ի հայտ գալ ավելի ուշ։ Հետևանքները կարող են բավական լուրջ լինել՝ ալերգիա, ջերմության բարձրացում, լիմֆատիկ հանգույցների բորբոքում, թուլութոյւն, վատ ախորժակ, ցավ մկաններում և հոդերում, հազ և ցավ կրծքավանդակում, ցավեր որովանում և այլն։
Սա, իհարկե, չի նշանակում, որ երեխաներին առհասարակ չարժե թույլ տալ խաղալ ավազի հետ։ Պարզապես մայրիկները պետք է պարբերաբար թաց անձեռոցիկով մաքրեն երեխաների ձեռքերը՝ թույլ չտալով դրանք բերանը տանել։ Իսկ խաղահրապարակից տուն վերադառնալուց հետո պարտադիր է ձեռքերը լավ լվանալ օճառով և ջրով։
Երեխայի հետ դուրս տարված խաղալիքները ևս պետք է լվանալ և ախտահանիչ լուծույթով մշակել։