19/07/2022 21:19
Ի՞նչ կլինի, եթե ամեն օր լվացվեք չափազանց սառը ջրով
Բժիշկ-մաշկաբանները պատմել են՝ արդյոք օգտակար է լվացվել ծորակից հոսող սառը ջրով, և ում է դա հակացուցված։
Սառը ջրով լվացվելուց, պարզվում է, պետք է խուսափեն չոր և զգայուն մաշկ ունեցող մարդիկ, քանի որ սառը ջուրը նպաստում է մաշկի չորության ավելացմանը, թեփոտվելուն և բորբոքվելուն՝ մանավանդ այտերի և կզակի հատվածներում։
Չոր մաշկ ունեցող կանայք ամռանը պետք է լվացվեն օրական մեկ անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, իսկ դեմքի մաշկը մաքրելու համար օգտագործեն կոմետիկ կաթ կամ միցելյար ջուր։
Ծորակի սառը ջրով լվացվելու հակացուցումներից մեկն էլ անոթային ցանցի նախատրամադրվածությունն է։ Ջրի ջերաստիճանի տատանումները վատ են անդրադառնում մաշկի վրա, դրանք կարող են անոթների սպազմի պատճառ դառնալ։
Չափազանց սառը ջուրը վնասակար է նաև յուղոտ մաշկի համար, քանի որ կարող է ճարպագեղձերի հիպերսեկրեցիա առաջացնել։ Միաժամանակ սառը ջրով դեմքը լվանալ խորհուրդ չեն տալիս այն անձանց, որոնք բազմաշերտ դիմահարդարում են նախընտրում. չէ՞ որ սառը ջուրը մաշկը չի մաքրում կոսմետիկ միջոցներից՝ թեկուզ հատուկ միջոցների գործադրմամբ։
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս նման դեպքերում սկզբում կոսմետիկայի մնացորդները հեռացնել միցելյար ջրի օգնությամբ, իսկ հետո՝ լվացվել։ Այս խորհուրդը վերաբերում է յուղոտ մաշկ ունեցողներին։
Մասնագետները նշում են, որ երկար ժամանակ չափազանց սառը ջրով լվացվելը բացասաբար է ազդում մաշկի առաձգականության վրա։ 40 տարեկանից բարձր անձանց համար սա կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
Չափազանց տաք ջուրը ևս օգտակար չէ, քանի որ կարող է հանգեցնել բորբոքոմների,մաշկի յուղոտ փայլի, բարձրացնել մաշկի զգայունությունը՝ ի վերջո հանգեցնելով մաշկի վաղաժամ ծերացման։
Բոլոր այս խնդիրներից խուսափելու համար բժիշկ-մաշկաբանները խորհուրդ են տալիս լվացվել չափավոր տաք կամ սենյակային ջերմաստիճանի ջրով։