19/07/2022 09:18
«Հրապարակ». Հայաստանի իշխանությունները ցանկանում են հնարավորինս արագացնել գործընթացը և պայմանագիրը ստորագրել օգոստոսի վերջերին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել են, որ կկայանա Մոսկվայում: Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա: 2022թ․ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են հնարավորինս արագացնել գործընթացը և պայմանագիրը ստորագրել օգոստոսի վերջերին, երբ քաղաքական կյանքը լիակատար հանգստի մեջ կլինի, և Փաշինյանն առանց դժվարությունների և դիմադրության այն կսղղացնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում