19/07/2022 10:36
Հաշտեցման հնարավոր է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով. Ժոզեպ Բորելը ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր քարտուղար Ժոզեպ Բորելը ողջունում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում։
«Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում։ Կարևոր քայլ է կատարավում դեպի համապարփակ լուծում. ԵՄ-ն լիովին հավատարիմ է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին աջակցելուն։ Հաշտեցման հնարավոր է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ժոզեպ Բորելը: