19/07/2022 12:35
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. պատրաստ ենք համագործակցել Մինսկի խմբի ձևաչափում. Փրայս
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և կարծում է, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել երկկողմ հիմքի վրա և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ օգնելու երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության»,-ասել է նա:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու լավագույն միջոցն է, և մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել երկխոսությանը», - ընդգծել է Նեդ Փրայսը: