19/07/2022 21:55
«Խոսքը կարող է վերաբերել Արցախի զինաթափմանը․ այս իշխանությունները նկատի ունեն Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն Ադրբեջանի պահանջն է»․ քաղաքագետն՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին
Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ երեք ժամ տևած հանդիպումը։ Երկու երկրների արտաքին գերատեսչություններ տարածած համանման, բայց անբովանդակ հայտարարությունն առիթ էր տվել կարծելու, որ իրական պայմանավորվածությունների մասին կողմերը լռել են, սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Բայց քանի որ իմ տեղեկություններով՝ Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ չկան, իսկ ժամկետային զինծառայողների զորացրումը քաղաքական հայտարարության առիթ չէ, ուրեմն կարելի է ենթադրել, որ քննարկվող թեման շատ ավելի բովանդակային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Այս դեպքում խոսքը կարող է վերաբերել միայն Արցախի զինաթափմանը։ Վստահ եմ՝ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ» ասելով՝ այս իշխանությունները նկատի ունեն Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն ադրբեջանական կողմի՝ վաղուց ձևակերպված պահանջներից մեկն է»,- ընդգծել է քաղաքագետը։