20/07/2022 20:04
Սննդակարգ՝ ամռան տապին սրտի, անոթների առողջության համար
Ամռանն անոթներն ու սիրտը ամենախոցելի օրգաններից են։ Բավարար քանակությամբ (1.5-2 լիտր) սենյակային ջերմաստիճանի ջուրը լավագույն միջոցն է այտուցների, թրոմբների գոյացման դեմ պայքարի համար։ Կարևոր է նաև հեղուկը չչարաշահելը. այն կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքին, նույնպես դառնալ այտուցների պատճառ։
Օրը վարսակի նախաճաշով սկսելը բոլոր եղանակաների դեպքում է ճիշտ որոշում։ Վարսակն օգտակար է անոթների, սրտի համար, պարունակում է մեծաքանակ բջջանյութ, որ օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կալիումի և մագնեզիումի պարունակությամբ վարսակը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, իսկ անփոխարինելի ամինոթթուն՝ լիզինը, աթերոսկլերոզի կանխման լավագույն միջոցներից է։ Այնուամենայնիվ, դադարներ պետք են, քանի որ վարսակը պարունակում է նաև ֆիտոնաթթու, որ խոչընդոտում է կալցիումի յուրացումը։
Բանանը ևս կալիումի և մագնեզիումի պարունակության շնորհիվ նպաստում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի բարելավմանը, կալիումը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչն էլ կանխում է այտուցների առաջացումը։
Ընթրիքին՝ լոբով ապուր. լոբին նույնպես հարուստ է բջջանյութով, պեկտիններով, որ նպաստում են օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրսբերմանը, կալիումի բարձր պարունակության շնորհիվ այն օգտակար է աթերոսկլերոզի դեմ պայքարում։
Ընդեղենը՝ որպես միջուտեստ։ Ընդեղենը բուսական սպիտակուցների, հագեցած ճարպաթթուների, E, B խմբի վիտամինների աղբյուր է, ինչպես նաև կալիումի, մագնեզիումի, որ խիստ կարևոր են սիրտ-անոթային համակարգի համար։
Ընթրիքին՝ գունավոր աղցան. բանջարեղենով հարուստ աղցանը անփոխարինելի միջոց է օրգանիզմը վիտամիններով, անհրաժեշտ միներալներով հարստացնելու համար։ Հետազոտությունները փաստում են, որ բանջարեղենային սննդակարգը կարող է 20 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Կարևոր է սննդակարգում շաբաթական 2-3 անգամ ձուկ, անյուղ միս ուտել։ Ձուկը պարունակում է օմեգա-3, որ կենսական է սրտի առողջության համար, օրգանիզմի կենսագործունեության համար։ Ձկան, մսի հետ կարելի է համադրել կաղամբ, բրոկոլի, ծաղկակաղամբ. հարուստ են կալիումով, նաև բացառիկ են ցարծ կալորիականությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։