20/07/2022 18:48
Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխվեց
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը 20 միլիոն ՀՀ դրամ գրավով ազատ կարձակվի: Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նշենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում տեղի ունեցած անկարգությունների գործով։
Հասարակական-քաղաքական գործիչը բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք, ինչպես ավելի վաղ հայտնել է նրա փաստաբանը, անհամատեղելի են կալանքի հետ։