20/07/2022 17:08
Ղրղզստանը Ռուսաստանի հետ առևտրային գործարքներում գրեթե ամբողջությամբ անցել է ռուբլով հաշվարկների
Ղրղզստանը Ռուսաստանի հետ առևտրային գործարքներում գրեթե ամբողջությամբ անցել է ռուբլով հաշվարկների, հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Դանիյար Ամանգելդիևը։
«Ապրանքների սակավաթիվ խմբերից մեկը, որի դեպքում վճարումն իրականացվում էր ԱՄՆ դոլարով, վառելիքաքսուքային նյութերն էին, սակայն վերջերս կայացված որոշմամբ այս դեպքում էլ անցում է կատարվել ռուբլուն»,- ասել է նա։
Այսպիսով, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարի խոսքով, ղրղզական կողմը ներկայումս ՌԴ-ից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների դիմաց վճարումներն իրականացնում է ռուբլով։
Նշենք, որ Ռուսաստանում ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ Ղրղզստանում դիզելային վառելիքի և բենզինի գնաճ է արձանագրվել; Ռուսաստանը ղրղզական շուկա վառելիքաքսուքային նյութերի հիմնական մատակարարն է։