20/07/2022 17:21
ԵԱՏՄ-ում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժինն այս տարի կհասնի 80 տոկոսի․ ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ
ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային արժույթներով վճարումների տեսակարար կշիռը փոխադարձ հաշվարկներում ընթացիկ տարում կարող է հասնել 80 տոկոսի, հայտարարել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան
«2021 թվականին ազգային արժույթով վճարումների բաժինը փոխադարձ հաշվարկներում կազմել է 73,5%։ Փորձագիտական գնահատմամբ՝ ընթացիկ տարում այն կհասնի 80 տոկոսի»,- ասել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչը։
Իյա Մալկինան հայտնել է նաև, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը վերաբերող հարցերը նախատեսվում է քննարկել հուլիսի 22-ին՝ բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստում։