20/07/2022 20:27
Չինաստանում 1,85 միլիոն 5G կայաններ են տեղադրվել
Չինաստանում տեղադրված 5G բազային կայանների թիվը գերազանցել է 1,854 միլիոնը, մինչև տարեվերջ 5G կայանների թիվը կգերազանցի 2 միլիոնը, հայտարարել է Չինաստանի արդյունաբերության և ՏՏ նախարարությունը։
Ըստ գերատեսչության հայտնած տվյալների, երկրում տեղադրված և գործող 1,854 միլիոն 5G բազային կայաններից 300 000-ը տեղադրվել և միացվել է տարվա երկրորդ եռամսյակում, առաջիկայում նախատեսվում է ևս 600 000 բազային կայաններ տեղադրել։ Այդպիսով, 5G կայանների ընդհանուր թիվը Չինաստանում կգերազանցի 2 միլիոնը։
Այս պահի դրությամբ, ըստ չինական գերատեսչության, ավելի քան 400 միլիոն տնային տնտեսություններ տվյալների փոխանցման՝ մինչև 1 ԳԲ/վայրկյան արագություն ապահովող ինտերնետ-ցանցերի ծածկույթում են։
Նշենք, որ Չինաստանի առաջատար բջջային օպերատորները 5G կապի ծառայություններ են սկսել մատուցել 2019 թվականի հոկտեմբերից։ Ըստ հաշվարկների, մինչև 2023 թվականը 5G կապի ծառայություններից օգտվողների թիվը երկրում կգերազանցի 560 միլիոնը, ինչը կազմում է երկրում բջջային կապի ծառայություններից օգտվողների մոտ 40 տոկոսը։