21/07/2022 21:35
Գազարի օգտակար հատկությունները, հակացուցումները
Գազարը պարունակում է A, B3, B4, B5, B9, C, E վիտամիններն, ինչպես նաև հանքանյութեր. կալիում, նատրիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ։
Գազարը վիտամին А-ի և բետա-կարոտինի բարձր պարունակության շնորհիվ նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորմանը, ինչպես նաև հատկապես մաշկի որակի լավացմանը։ Վիտամին А-ն օգտակար է նաև աչքի առողջության համար։
Գազարը բարելավում է արյան շրջանառությունը, օգտակար է սակավարյունության դեպքում, արյան մեջ նվազեցնում է նաև խոլեստերինի մակարդակը, օգտակար է նիհարել ցանկացողների համար։
Գազարի հյութն ընդունված է համարել իմունային համակարգի ամրացմանը նպաստող միջոց, ինչպես նաև խիստ օգտակար է ավիտանինոզի, մրսածության դեպքում։
Գազարը հարուստ է նաև բջջանյութով, որ խիստ կենսական է մարսողական համակարգի համար, բարելավում է միկրոֆլորան։
Գազարի ամենօրյա օգտագործումը նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը, իմունային համակարգի ամրացմանը, օրգանիզմի երիտասարդացմանը։
Գազարը նաև նվազեցնում է կաթնագեղձերի քաղցկեղի առաջացման հավանականությունը, տղամարդկանց դեպքում նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Ցանկալի չէ գազար օգտագործել լյարդի հիվանդությունների դեպքում. եթե օրգանն առողջ չէ, չի կարող յուրացնել կարոտին։ Հակացուցումների թվում են նաև խոցային հիվանդությունները, էնտերիտը (բարակ աղու բորբոքային հիվանդություն), գաստրիտը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։