21/07/2022 09:52
«Հրապարակ». Տպավորություն է, թե Անդրեա Վիկտորինը կառավարական կաբինետներից երբեք դուրս չի գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աչքը սովորեցրին, որ ցանկացած պետական միջոցառման, մանավանդ՝ դատաիրավական և ոստիկանության համակարգին առնչվող, պետք է պարտադիր ներկա լինեն սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչները և արևմտյան դեսպանները։ Իսկ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի պարագայում, առհասարակ տպավորություն է, թե կառավարական կաբինետներից երբեք դուրս չի գալիս։
Երեկ նա մասնակցել և բացման խոսք է ասել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստի ժամանակ, որով ազդարարվել է նոր՝ «2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողության ծրագրի նախագծման աշխատանքների մեկնարկը»»։