21/07/2022 09:24
«Հրապարակ». Չի բացառվում, որ պարեկներին նախատեսվածից շուտ գործուղեն Սյունիք
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եվրոպացի պաշտոնյաներ, դիվանագետներ։ Նախօրեին մարզ է այցելել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երեկ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Տեղեկացանք, որ ոստիկանապետի այցի ընթացքում քննարկվել է Սյունիքում պարեկների գործունեության նպատակահարմարությունը, չի բացառվում, որ պարեկներին նախատեսվածից շուտ գործուղեն Սյունիք։
Հիշեցնենք, որ ներկայումս Գյումրիում և Լոռիում են պարեկների ծառայությունը ներդրել, ընթացքի մեջ է Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում ներդրումը, մյուս մարզերում նախատեսվում է եկող տարի, սակայն չեն բացառում, որ Սյունիքում արագացնեն։ ԱՄՆ իշխանությունները և սորոսականները շատ են կարևորում պարեկների ներդրումն ու ՆԳ նախարարության ստեղծումը։ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկու անգամ արդեն խորհրդակցություն է հրավիրել այս հարցով, որտեղ ուժային կառույցների հետ նույն սեղանի շուրջ մշտապես հայտնվում են Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը»։