21/07/2022 15:13
Կառավարությունը 2․5 մլրդ դրամ հատկացրեց համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման համար
Կառավարության այսօրվա որոշմամբ շուրջ 2․5 մլրդ դրամ հատկացվեց համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մեկնարկող շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվելու ու ավարտվելու են 2024 թվականին, որի համար կհատկացվի մոտ 6,2 մլրդ դրամ (2022թ․ համար՝ մոտ 2 մլրդ 468 մլն, 2023թ․ համար՝ 3 մլրդ 239 մլն, իսկ 2024թ․ համար՝ 545 մլն դրամ):
Ծրագրում ընդգրկված են Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրեր, որոնք են.
Արարատի մարզի 20 բնակավայրեր - Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վ. Արտաշատ, Վ. Դվին, Ն. Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփառ և Մխչյան գյուղեր,
Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրեր - Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր,
Սյունիքի մարզի 2 բնակավայրեր - Մեղրի և Ագարակ քաղաքներ: