21/07/2022 21:15
Ո՞վ է Արկադի Դումիկյանի պրոդյուսերը
Արկադի Դումիկյանը վերջին տարիներին համարվում է ամենասիրված արտիստներից մեկը։ Նրա բոլոր երգերը կարճ ժամանակահատվածում սիրվում են և գրանցում միլիոնավոր դիտումներ։
Արկադին այն հայ հայտնիներից է, ով միայն իր յութուբյան ալիքում ունի 400 հազար հետևորդ: Երգչի ալիքի ընդհանուր դիտումները հատում են 300 000 000-ը:
Թերևս, նրա պահանջված լինելը ևս մեկ անգամ ապացուցվեց այն բանի շնորհիվ, որ սեպտեմբերի 18-ին Երևանում կայանալիք մեծ մենահամերգի օրը բացահայտվելուց հետո տոմսերը վաճառվում են կայծակնային արագությամբ։
Նախքան այս մեծ մենահամերգը, Արկադի Դումիկյանը հասցրել է շատ համերգներով հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում։ Առանձնանում է նաև Մոսկվայում տեղի ունեցած մենահամերգը, որն իր մասշտաբով և ձևաչափով կրկին աննախադեպ էր։
Հարկ է նշել, որ երգիչը հաճախ է լինում նաև հայրենիքում, սակայն մասնավոր այցերով։
Ի դեպ, սեպտեմբերի 18-ին կայանալիք համերգն իր մասշտաբով առաջինն է երգչի կյանքում՝ իր հայրենիքում։ Այն տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երգիչը և նրա թիմը երաշխավորում են՝ լինելու են սիրված երգեր՝ կենդանի կատարմամբ, անականկալ հյուրեր և ոչ միայն։
Այնուհանդերձ, քչերին է հայտնի, թե ովքեր են թիմի անդամները։ Դա բացատրվում է նրանով, որ երգիչը չի սիրում հարցազրույցներ տալ։ Որպես կանոն, դրանք հազվադեպ են լինում։
Եգիչը մասնավոր զրույցներում հաճախ է խոսում իր պրոդյուսեր Լևոն Չախոյանի մասին։ Վերջինիս մասին հայտնի է, որ դպրոցն ավարտելուց հետո մեկնել էր Բելգիա՝ կրթություն ստանալու, ընդ որում՝ կրթությունը տնտեսագիտության ոլորտում էր, սակայն երաժշտության նկատմամբ սերը գերիշխող էր։ Լևոնը զբաղվում է DJ-ինգով, նա նվագում էր ակումբներում։ Ըստ Լևոն Չախոյանի՝ իր և Արկադի Դումիկյանի համագործակցությունը սկսվել է Եվրոպայի շրջագայություններից։
Նա և Արկադին նաև համատեղ տեսահոլովակ ունեն։
Լևոնի խոսքով՝ մինչ օրս Արկադի Դումիկյանի հետ նախընտրում են երգերը ձայնագրել Եվրոպայում գտնվող իրենց ձայնագրման ստուդիաներում։ Լևոնը հաճախ հանդես է գալիս նաև որպես Արկադի Դումիկյանի տեսահոլովակների ռեժիսոր։