21/07/2022 09:35
«Ժողովուրդ». ՊՎԾ նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական։ Բարսեղյանը, հիշեցնենք, Հայաստանում պետական կառավարման երկարամյա փորձ ունի, տարբեր պաշտոններ է զբաղեցրել և, պարզվում է, ազդեցիկ կապեր ունի նաև Պետերբուրգում:
Տեղեկացանք, որ այս տարիների ընթացքում Բարսեղյանը իր նախկին ռուսական կապերի շնորհիվ մի շարք ծրագրեր է իրականացրել Հայաստանում նաև հայկական բանակի համար: Ուշագրավն այն է, որ Վահրամ Բարսեղյանը համակարգելու է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հատուկ հանձնարարությունները, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը»։