21/07/2022 21:25
Հայ մարմնամարզիկները մեկնելու են Մյունխեն՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը
Սպորտային մարմնամարզության տղաների մեծահասակների և երիդասարդների հավաքականները սույն թվականի հուլիսի 24- ից օգոստոսի 14- ը կմասնակցեն ուսումնամարզական հավաքի Վրաստանի Թբիլիսի քաղաքում: Հավաքից անմիջապես հետո կմեկնեն Գերմանիայի Մյունխեն քաղաք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 15- ից 21- ը, տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարզիկներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը՝ մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ։
Երիտասարդների կազմում են մարզիկներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը՝ մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ։ Մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի առաջնությանը ներկա կլինի նաև ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը: