22/07/2022 20:05
Խորհուրդներ՝ արդյունավետ դետոքսի համար
Դետոքսը հնարավորություն է տալիս վերականգնելու օրգանիզմի կենսունակությունը, օգնում է ազատվել տոքսիններից, խթանում է օրգանիզմի ֆիլտր համարվող լյարդի աշխատանքը, կարգավորում է աղիների աշխատանքը, նպաստում օրգանիզմի՝ վիտամինների յուրացման գործընթացին, խթանում է երիկամների աշխատանքը։
Դետքոսը խիստ դիետան կամ սովապահությունը չէ, մի շարք դետոքս-ծրագրեր ենթադրում են բալանսավորված սննդակարգ։ Օրգանիզմի մաքրում պետք է ոչ միայն ավելորդ քաշ ունեցողներին, դետոսքի ընթացքում ֆիզիկական ակտիվությունը հակացուցված չէ, ավելին՝ այն բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում օրգանիզմի՝ թույներից արդյունավետորեն ազատմանը, այսպիսով՝ ֆիզիկական ակտիվությունը դետոքսի կարևորագույն բաղադրիչներից է։
Դետքոսի շնորհիվ կարգավորվում է մարսողությունը, նաև լյարդի, երիկամների աշխատանքը։ Կոմպլեքս մաքրումից հետո անցնում է քրոնիկ հոգնածությունը, կարգավորվում է քունը, բարելավվում է մազերի և մաշկի որակը, դետոսքը նաև դրական է անդրադառնում տրամադրությանը, հոգեվիճակին։
Դետոքս ցուցված չէ հղիներին, կերակրող մայրերին, երեխաներին, դեռահասներին, ինչպես նաև սրտի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողներին։ Ստամոքսաաղիքային համակարգի, էնդոկրին համակարգի, նյութափոխանակության խնդիրներ ունեցողները պետք է դետոքսից առաջ անպայման խորհրդակցեն բժշկի հետ։
Դասական դետոքսի դեպքում թույլատրելի են բոլոր սննդամթերքները՝ բացառությամբ կարմիր մսի, կաթնամթերքի, կիսաֆաբրիկատների, քաղցրի, արագ սննդի, տապակած, յուղոտ, կծու մթերքների։
Որպես կանոն դետոքսի դեպքում օրվա ընթացքում սնվում են մեկ անգամ, սնունդը պատրաստում են շոգեխաշման կամ ջեռոցում եփման եղանակով, լոբազգիները թրջում են պատրաստելուց մի քանի ժամ առաջ։ Ջուր կարելի է խմել առանց սահմանափակումների, օգտակար է նաև կանաչ թեյը, որ հայտնի է հակաօքսիդանտ հատկությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։